ՄԱՐԴՈՒ ԾԱԳՄԱՆ (ԱՆՏՐՈՊՈՍՈՑԻՈԳԵՆԵԶԻ) ԱՌԵՂԾՎԱԾՔԸ

ա) Կրոնը եւ գիտությունը մարդու ծագման մասին
Մարդու ծագման հարցը փիլիսոփայության եւ կենսաբանության եւ հասարակագիտության ամենագլխավոր ու հրատապ հիմնախնդիրներից է:
Դարեր շարունակ այն սուր վեճերի առարկա է եղել: Մինչեւ XIX դ. կեսերը իշխող է եղել մարդու աստվածային ծագման կրոնական ուսմունքը: Մարդու բնական ծագման մատերիալիստական ուսմունքները տարածված չեն եղել ոչ միայն կրոնի հակազդեցության, այլեւ համապատասխան բնական ու հասարակական գիտությունների՝ կենսաբանության, հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, մյուսների թույլ զարգացման պատճառով: Այդ իրավիճակում բեկում կատարվեց Չ Դարվինի էվոլյուցիոն տեսության շնորհիվ, որը մեծ քանակի կոնկրետ փաստերի օգնությամբ ապացուցեց, որ մարդն կենսաբանական էվոլյուցիոն սանդղակի ամենաբարձր աստիճանն է եւ անմիջականորեն հաջորդում է բարձրակարգ, այսպես կոչված մարդանման կապիկներին: Դրա հիման վրա էլ եզրակացվեց, որ մարդը ծագել է կապկից: Սակայն դա բայց եւ այնպես վարկած էր, որովհետեւ, նախ, պարզված չէր, թե կապկի որ տեսակից է մարդն առաջացել (ընդ որում դա այսօր էլ պարզ չէ), եւ, երկրորդ, ինչպես է առաջացել, այսինքն՝ որոնք են առաջացման մեխանիզմները: Գոյության պայքարի օրենքը եւ բնական ընտրության մեխանիզմը տվյալ դեպքում համարյա ոչինչ չի բացատրում: Այդ բացը փորձեց լրացնել Ֆ. Էնգելսը: Նա մշակեց մարդու ծագման աշխատանքային տեսությունը, ըստ որի մարդու ձեւավորման գործում վճռական դեր է կատարել կապիկների որոշակի տեսակի աստիճանական անցումը բնության տված բարիքները հավաքելուց աշխատանքի միջոցով այդ բարիքներն արտադրելուն: Աշխատանքն իր հերթին խթանել է կապկի նյարդային համակարգի զարգացմանը, որի ընթացքում ձեւավորվել է լեզուն որպես հաղորդակցման միջոց եւ գիտակցության, բանականության առաջացման լրացուցիչ խթան: Ըստ Էնգելսի, աշխատանքն ու լեզուն են կապկի ուղեղը դարձրել մարդկային ուղեղ: Բայց նա չի կարողացել պարզել, թե այդ ինչ բնական պայմաններում է տեղի ունեցել կապկի էվոլյուցիան դեպի մարդը: Խորհրդային մարդաբանների մի մասը, ձգտելով պարզել այս հարցը, պնդում էին, որ մարդու գոյացման համար դրանք եղել են չափազանց բարենպաստ պայմաններ, որոնք ստղեծվել են մեկ անգամ, որպես բացառություն եւ այլեւս կրկնվել չեն կարող: Դրա հետեւանքով մարդանման կապիկների ներկայիս տեսակներից եւ ոչ մեկը մարդ դառնալ չի կարող: Մյուս մասը, ընդհակառակն, համոզված էր, որ այդ պայմանները խիստ անբարենպաստ են եղել կապիկների համար եւ կործանումից փրկվելու համար նրանք բնական ընտրության շնորհիվ անցում են կատարել իրենց գոյամիջոցների արտադրությանը: Մի խոսքով ստացվում էր, որ լավ կյանքից կապիկը երբեք մարդ չէր դառնա: Այս վեճերը վկայում են, որ խնդիրը դեռ հեռու է իր լուծումից: Վիճակն ավելի է բարդանում, երբ որոշ մարդաբաններ մատնացույց են անում Էնգելսի տեսության մեջ թաքնված մի տրամաբանական արատավոր շրջան. աշխատել կարողանալու համար մարդը պետք է գիտակցություն ունենա, իսկ գիտակցություն ունենալու համար նա պետք է կարողանա աշխատել:
Այդ արատավոր շրջանը ճեղքելու համար որոշ մասնագետներ առաջադրել են մարդու ծագման մուտացիոն տեսությունը, ըստ որի մարդը ծագել է երկրագնդի՝ բարձր ռադիոակտիվություն ունեցող վայրերում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթների ազդեցության տակ միլիոնավոր տարիների ընթացքում կապիկների մի ինչ-որ տեսակ միլիարդավոր մուտացիաների է ենթարկվել: Այդ մուտացիաները կապիկների ժառանգականության մեջ առաջացրել են քաոսային փոփոխություններ, որոնց մեջ մի ճյուղ, ի վերջո հանգեցրել է մարդկային ուղեղի ձեւավորմանը, հետեւապես, մարդկային բանականության եւ աշխատանքի ունակության կազմավորմանը: Մուտացիոն վարկածի օգտին է անուղղակիորեն վկայում այն փաստը, որ մարդու ծագման 2 ամենահավանական օրրաններն էլ հարուստ են ուրանի հանքերով: Դրանք Կենտրոնական Ասիան եւ Հարավ Արեւմտյան Աֆրիկան (Նամիբիան) են:
Քանի դեռ գիտությունները զբաղված են նորանոր փաստեր կուտակելով, այդ փաստերի հիման վրա նորանոր վարկածներ առաջադրելով ու դրանց շուրջը բանավիճելով, քրիստոնեական փիլիսոփայության մեջ առաջացել է մի ուղղություն, որը ձգտում է միմյանց հետ համաձայնեցնել մարդու ծագման վերաբերյալ Աստվածաշնչի դրույթները եւ գիտությունների տվյալները: Այդ նպատակով Վատիկանում ստեղծվել է Սուրբ Թոմասի (Աքվինացու) անվան Պապական Ակադեմիան, որի անդամներ են Արեւմուտքի բազմաթիվ խոշոր գիտնականներ:
Տվյալ ուղղության ներկայացուցիչները, հիմնականում կաթոլիկ փիլիսոփաներից, գտնում են, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով, որովհետեւ Աստծո խոսքը մարդն ի վիճակի է հասկանալու իր մտավոր զարգացման աստիճանի համեմատ, այնպես, ինչպես փոքր երեխան է հասկանում մեծահասակի խոսքը: Այսպես, ելնելով իր հոգեւոր զարգացման ներկայիս մակարդակից, մարդը պետք է Աստծո արարչագործության ամեն մի օրը հասկանալու ոչ թե երկրային, այլ երկրաբանական իմաստով, որն ընդգրկում է մի քանի հարյուր միլիոն երկրային տարիներ: Դա նշանակում է, որ աստվածային 6 օրը հավասար է մարդկային 6 երկրաբանական տարիներին: Նույն ձեւով էլ բույսերի, կենդանիների ու մարդու արարումը կատարվել է ոչ թե մի անգամից, այլ կենսաբանական էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը՝ եւ այն օժտել է կենսաբանական էվոլյուցիայի օրենքներով, որոնց շնորհիվ ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն ու, ի վերջո, մարդը: Հասարակության հոգեւոր զարգացման հետագա փուլերում, գիտությունների ու մշակույթի զարգացմանը համընթաց էլ՛ ավելի են ընդլայնվելու, խորանալու եւ ճշգրտվելու Աստծո Գործի մարդկային ըմբռնումները:

բ) Անտրոպոսոցիոգենեզի այժմյան պատկերացումները
Այդ տերմինն առաջացել է հունարեն անտրոպոս-մարդ, սոցիում-հասարակության եւ գենեզ-ծագում բառերից:
Ըստ անտրոպոսոցիոգենեզի տեսության կենսաբանական էվոլյուցիայի շնորհիվ ոչ թե սկզբում առանձին մարդն է ծագել որպես միայնակ Ռոբինզոն եւ հետագայում բազմանալով, վերածվել է մարդկային հասարակության, այլ մարդու եւ հասարակության ձեւավորումը տեղի է ունեցել միաժամանակ որպես մեկ միասնական գործընթացի 2 անխզելի կողմեր:
Այն պահից, երբ մարդանման կապիկների հոտն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում բնության բարիքները հավաքելուց անցել է բարիքների արտադրությանը, այդ հոտն սկսել է վերծավել մարդկային հասարակության: Անցման գործընթացում վճռական դեր է խաղացել սկզբում բնական գործիքների, իսկ այնուհետեւ արհեստական գործիքների կիրառումը: Կարելի է ասել. բուն իմաստով մարդկային աշխատանքն սկսվել է արհեստական գործիքներ պատրաստելուց եւ դրանք օգտագործելուց: Այն ի սկզբանե ունեցել է կոլեկտիվ բնույթ, կատարվել է համատեղ ջանքերով: Դրա համար ծագել է հաղորդակցման նոր միջոցի՝ լեզվի անհրաժեշտությունը: Լեզվի շնորհիվ առաջանում են հասարակական հարաբերությունները եւ կապիկների հոտն սկսում է վերածվել մարդկային հասարակության , որովհետեւ այն հնարավոր է դարձնում ինֆորմացիայի ու փորձի փոխանակում, կուտակում եւ փոխանցում հաջորդ սերունդներին: Հասարակական հարաբերությունների ձեւավորմամբ կենդանիների վարքի բնազդային կարգավորչիները իրնեց տեղը     զիջում են որակապես նոր տիպի՝ հասարակական կարգավորիչներին, ավանդույթներին ու սովորույթներին, որոնց եւ ենթարկվում է մարդկային տոհմերի ողջ կյանքը: Նախ, ծագում են տաբուները՝ արգելքները, որոնք տոհմի անդամներին թույլ չեն տալիս վնաս հասցնել իրենց տոտեմին, որը նրանց առասպելական նախնին է համարվում: Այնուհետեւ արգելվում են ներտոհմական էնդոգամ (հունարեն էնդո-ներքին եւ գամոս-ամուսնություն բառերից), արյունակցական ամուսնություններն ու ընտանեկան կապերը: Առաջանում են էկզոգամ (հունարեն էկզո-արտաքին եւ գամոս-ամուսնություն բառերից) ամուսնական կապերն ու հետագայում նաեւ ընտանիքը: Դա վճռական, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ մարդկային ցեղի այլասերումը կանխելու եւ այն բարելավելու համար: Հարկ է նշել, որ կենդանիների ոչ մի տեսակի մոտ էկզոգամիա չի նկատվում, իշխում է էնդոգամիան: Կենդանական էնդոգամիայից մարդկային էկզոգամիային անցման պատճառները մինչեւ այժմ հստակորեն հայտնի չեն: Ըստ մի տեսակետի, մեր հեռավոր նախնիները նկատել են էնդոգամիայի այլասերիչ բնույթը եւ հրաժարվել դրանից: Ըստ մի այլ տեսակետի, դա արվել է էգերի համար արուների միջեւ կռիվները դադարեցնելու նպատակով, հանուն ներտոհմական   զիջում են որակապես նոր տիպի՝ հասարակական կարգավորիչներին, ավանդույթներին ու սովորույթներին, որոնց եւ ենթարկվում է մարդկային տոհմերի ողջ կյանքը: Նախ, ծագում են տաբուները՝ արգելքները, որոնք տոհմի անդամներին թույլ չեն տալիս վնաս հասցնել իրենց տոտեմին, որը նրանց առասպելական նախնին է համարվում: Այնուհետեւ արգելվում են ներտոհմական էնդոգամ (հունարեն էնդո-ներքին եւ գամոս-ամուսնություն բառերից), արյունակցական ամուսնություններն ու ընտանեկան կապերը: Առաջանում են էկզոգամ (հունարեն էկզո-արտաքին եւ գամոս-ամուսնություն բառերից) ամուսնական կապերն ու հետագայում նաեւ ընտանիքը: Դա վճռական, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ մարդկային ցեղի այլասերումը կանխելու եւ այն բարելավելու համար: Հարկ է նշել, որ կենդանիների ոչ մի տեսակի մոտ էկզոգամիա չի նկատվում, իշխում է էնդոգամիան: Կենդանական էնդոգամիայից մարդկային էկզոգամիային անցման պատճառները մինչեւ այժմ հստակորեն հայտնի չեն: Ըստ մի տեսակետի, մեր հեռավոր նախնիները նկատել են էնդոգամիայի այլասերիչ բնույթը եւ հրաժարվել դրանից: Ըստ մի այլ տեսակետի, դա արվել է էգերի համար արուների միջեւ կռիվները դադարեցնելու նպատակով, հանուն ներտոհմական խաղաղության, որը վերջապես հանգեցրել է տոհմի անդամների սպանության արգելմանը: Տոհմերի ձեւավորման հետեւանքով մարդիկ սկսում են իրենց տոհմը տարբերել մյուս տոհմերից եւ գիտակցել իրենց ազգակցական կապերը, հստակորեն օգտագործելով «հայր», «մայր», «քույր», «եղբայր», «պապ», «տատ» եւ այլն, առաջին լիարժեք հասկացությունները: Կենդանիների ոչ մի տեսակի համար ազգակցական կապեր գոյություն չունեն:
Ներտոհմական, արյունակցական ամուսնական կապերի, տոհմակցի սպանության արգելումը եւ նրան օգնելու պահանջը ընկան պրիմիտիվ նախնադարյան բարոյականության հիմքում: Շատ ավելի ուշ, հասարակության զարգացման ընթացքում, կապված նրա շերտավորման հետ, ծագում են մարդկանց սոցիալական, քաղաքական, իրավական եւ այլ հարաբերությունները: Այդ հարաբերությունները, սկսած տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյական եւ վերջացրած հոգեւոր հարաբերություններով հանդես են գալիս որպես «վերկենսաբանական» հարաբերություններ: Իրնեց ամբողջության մեջ դրանք արտահայտում են հասարակության էությունը եւ որակավորվում են որպես մշակույթ: Հասարական մարդու կյանքը մշակութային կյանք է, որովհետեւ նա կարող է ապրել միայն իր ստեղծած, իր մշակած աշխարհում: Այդ աշխարհից դուրս, այսինքն՝ բնական աշխարհում նա չի կարող ձեւավորվել եւ ապրել: Կենդանիների մեծացրած մարդկային երեխաները հասարակության լիարժեք անդամ դառնալ չեն կարող: Մաուգլիների սրտառուչ պատմությունները սոսկ գեղեցիկ հեքիաթներ են: